«ԻՊ»-ը մեծ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը կարծում է, որ «Իսլամական պետություն»-ը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար:
Ըստ նրա՝ զինյալների կազմում 70-80 երկրի ներկայացուցիչներ կան, այդ թվում՝ ռուսներ:
«Բոլորի մոտ մտահոգություն է, թե որտեղից են նրանք գալիս, և ուր են գնում: Նրանք այնտեղ կրթվում, հմտություններ են ձեռք բերում, հետևաբար դա սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար»,-ասել է դիվանագետը:
Բոգդանովը կարծում է, որ Իրանում և Սիրիայում մի քանի տասնյակ Ռուսաստանի քաղաքացիներ են պայքարում:
Այս մասին գրում է Rambler.ru-ն