Ի՞նչ նպատակով է Ալիևը մեկնել Աստրախան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Աստրախան քաղաք: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ նրա այցի նպատակն է մասնակցել Մերձկասպյան երկրների ղեկավարների IV գագաթաժողովին:
Աստրախանի միջազգային օդանավակայանում Ալիևին դիմավորել են պետության բարձրաստիճան պաշտոնյաներ: