Անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել LifeNews-ի լրագրողին
Մոսկվայի Լենինգրադ փողոցում անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել LifeNews-ի լրագրողին:Այս մասին գրում է РИА «Новости»-ին` հղում անելով տեղի իրավապահ մարմիններին:
Նշվում է, որ սեպտեմբերի 27-ին ոստիկանությունը ստացել է տեղեկություն այն մասին, որ երեք անհայտ անձ հարձակվել են "LifeNews" հեռուստաընկերության լրագրողների վրա և ծեծի են ենթարկել նրանց,այնուհետև վերցրել տեսաձայնագրություններն ու փախուստի դիմել:
«Լրագրողը, ով վնասվածք է ստացել քթի հատվածում, հոսպիտալացվել է, իսկ երկրորդ լրագրողին հիվանդանոց չեն տեղափոխել», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանցագործները ձերբակալվել են: