ԱԱԽՔ- ի նոր թեկնածուն Գառնիկ Իսագուլյանն է
«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը կարծես հատուկ ստեղծված լիներ Արթուր Բաղդասարյանի համար, քանի որ նրա հրաժարականից հետո տևական ժամանակ է՝ այդ պաշտոնի համար իշխանությունները իրավահաջորդին չեն գտնում:
Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ՀՀ-ին ԱԱ խորհուրդ պետք չէ: Իհարկե ոչ:
Պարզվում է՝ «վերևներում» երկար մտմտալուց հետո «հայտնաբերել» են ԱԱԽՔ-ի հարմար թեկնածու: Ասում են՝ առաջիկայում այդ պաշտոնը կզբաղեցնի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը»:
Առավել մանրամասն՝ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում: