Ֆրանսիան չի մասնակցի «Իսլամական պետություն» խմբավորման դեմ օդային հարվածներ իրականացնելուն
Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտնել է,որ երկիրը չի մասնակցի «Իսլամական պետություն» խմբավորման դեմ օդային հարվածներ իրականացնելուն:Գրում է Reuters-ը:
Նրա խոսքով,Ֆրանսիան Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ օդային հարվածներ է իրականացրել Բաղդադի խնդրանքով:
«Ֆրանսիան մտադիր չէ նույնն անել նաև Սիրիայում: Սակայն մենք կշարունակենք աջակցել Սիրիային պայքարելու Բաշար ալ- Ասադի դեմ», - ասել է Ֆաբիուսը: