Ռուսաստանը մտադիր չէ Ուկրաինայի սահմանին պատ կառուցել
Ռուսական իշխանություները մտադիր չեն Ուկրաինայի սահմանին պատ կառուցել: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչներից մեկը:
«Ռուսական կողմը չի պատրաստվում նման միջոցների դիմել»,-ասել է Բրատչիկովը`մեկնաբանելով Կիևի` ռուսական սահմանին պատ կառուցելու հայտարարությանը:
«Մենք սահմանի հետ կապված խնդիր չունենք, քանի որ համապատասխան պայմանագրեր են ստորագրվել, սահմանն էլ ամբողջությամբ բաժանված է»,-ասել է դիվանագետը: