Տիմոշենկոն 5 կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել
Յուլյա Տիմոշենկոն 5 կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել, որով նա կարծում է` հնարավոր կլինի լուծել Ուկրաինայի արևելքի հակամարտությունը:
Տիմոշենկոյի կարծիքով` երկրի նախագահն իր ձեռքը պետք է վերցնի կառավարման ողջ համակարգը:
Բացի այդ, նա հայտարարել է, որ հարկավոր է ամրապնդել Ուկրաինայի դիվանագիտական առաքելությունն ԱՄՆ-ում և ԵՄ-ում:
«Այժմ ռուսական լոբբին խանգարում է Ուկրաինային շարժվել դեպի Եվրոպա»,-ասել է Տիմոշենկոն: Այս մասին գրում է Rambler.ru-ն: