Բեռլինում Եվրոպական հանձնաժողովի կողմից կքննարկվի «Հարավային հոսք» գազատարի շուրջ ծագած իրավիճակը
Սեպտեմբերի 26-ին Բեռլինում կայանալիք Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Եվրոպական Միության մասնակցությամբ եռակողմ գազային բանակցություների ընթացքում Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է քննարկել «Հարավային հոսք» գազատարի նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը: Գրում է Russian.rt.com-ը:
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական հնաձնաժողովի ներկայացուցիչը, ով հայտնել է, որ հարցը կքննարկվի Ռուսաստանի կողմից բարձրացվելու դեպքում: