Իրաքում ԻՊ խմբավորման ահաբեկիչների դեմ «Корнет» տեսակի հակատանկային հրթիռային համակարգեր են կիրառվել
Իրաքի բանակն առաջին անգամ ռուսական «Корнет» տեսակի հակատանկային հրթիռային համակարգեր է կիրառել Դիյալա նահանգի «Հուուդ- Համրեյն» շրջանում՝ ոչնչացնելով «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը պատկանող հինգ զրահապատ մեքենաներ: Գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին հայտնել է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով «Ас-Сумарийя» հեռուստաընկերությանը:
Իրաքցի զինվորականների հայտարարության համաձայն՝ ռուսական զենքը շատ հստակ ճշգրտություն է ցուցաբերել թիրախների ոչնչացման հարցում: