Պյոտր Պորոշենկոն կոչով է հանդես եկել
Լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես է եկել կոչով, որի համաձայն՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցական ուժերը պիտի համախմբվեն հանուն Ուկրաինայի: Գրում է Newsland.ru-ն:
«Մենք պետք է գիտակցենք, որ միասին ենք և որ մեզ միավորում է Ուկրաինան և միավորման խնդիրը մեզ համար առաջնային է: Ես անկեղծորեն ցանկանում եմ դա և կանեմ հնարավոր ամեն ինչ դրա ապահովման համար: Կուսակցություններն իրենք պիտի հասկանան իրենց նմանատիպ առաքելությունը: Ցանկացած պառակտում, փոխադարձ վերացնող հռետորություն վնասում է ոչ թե քաղաքական ուժին կամ նրա առաջնորդին, այլ Ուկրաինային», - հայտարարել է Պորոշենկոն: