«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները սպառնացել են սպանել Հռոմի պապին
Վատիկանը ուժեղացրել է Հռոմի պապի անվտանգությունն այն բանից հետո, երբ սպառնալիք էին ստացել, որ հնարավոր է ԻՊ-ի զինյալները սպանեն Հռոմի պապին: Այս մասին հայտնում է Telegraph-ը:
Փոխանցվում է, որ Հռոմի պապն ամեն չորեքշաբթի և կիրակի ելույթ է ունենում Սուրբ Պետրոսի հրապարակում, որի ժամանակ նրա անվտանգությունը ապահովում էին հազարավոր ոստիկաններ:
Նշվում է, որ այն տեղեկությունը, որ մահափորձ է պատրաստվում Հռոմի պապի նկատմամբ ստացվել էր ԱՄՆ-ի կողմից: Նրանց հաջողվել էր գաղտնալսել երկու անհայտ արաբի հեռախոսազրույց, որի ժամանակ նրանք քնարկել էին ինչ-որ գործեր, որոնք պետք է կատարեն Վատիկանում: