Ֆրանսիայի ճգնաժամը Եվրոպային կարող է հասցնել սնանկացման. Սարկոզի
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ երկրում ճգնաժամը Եվրոպային կարող է հասցնել սնանկացման: Այս մասին հայտնում է The Financial Times-ը:
Փոխանցվում է, որ խոսելով 2008թ.-ի իրադարձությունների մասին՝ Սարկոզին հայտարարել է, որ այդ ճգնաժամը շոշափեց բոլոր երկրները՝ առանց բացառության:
«Այդ ճգնաժամը շոշափեց բոլոր երկրները, իսկ 2014թ.-ին Ֆրանսիայի այդ ճգնաժամը Եվրոպային կարող է հասցնել սնանկացման: Ահա թե ինչ նորություն ունենք»,-հայտարարել է Սարկոզին: