Վրաստանում սկսվում է Սաակաշվիլու գործով դատավարությունը
Այսօր Թբիլուսու քաղաքային դատարանը սկսում է քննել քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլուն: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ նա մեղադրվում է 2007 թ նոյեմբերի 7-ին ցուցարարներին բռնի ուժով ցրելու, նույն օրը «Իմեդիի» հեռուստաընկերություն ապօրինում ներխուժելու և գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքի ապօրինի տիրանալու մեջ:
Բացի այդ, նույն գործով մեղադրանքներ են առաջադրվել Վրաստանի նախկին գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլուն, ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլուն և Թբիլուսու նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային: