Իսլամիստները Սիրիայի հյուսիսի քրդական գյուղերում դաժանորեն մահապատժի են ենթարկում պատանդներին
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» սուննիթական ծայրահեղական խմբավորման ուժայինները Սիրիայի հյուսիսի քրդական գյուղերում դաժանորեն մահապատժի են ենթարկում պատանդներին:
«Մենք չգիտենք՝ քանիսն են նրանց ձեռքերում: Հստակ տվյալներ դեռևս չկան» , - հայտնում է քրդական ուժերի ինքնապաշտպանության հրամանատար Իսմատ աշ-Շեյխը: