Լավրովը ԱՄՆ-ին կոչ է արել հարգել Սիրիային
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում նշել է Սիրիայում «իսլամական պետություն» ահաբեկչական խմբի դեմ հակազդելու անհրաժեշտության մասին:
Այս մասին հաղորդում է գերատեսչության մամլո ծառայությունը:
Զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Բացի այդ, ռուս նախարարը կոչ է արել հարգել Սիրիային և խոսել է ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքներին անվերապահորեն հետևելու մասին:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: