G20-ի երկրների մեծամասնությունը Պուտինի ներկայությունը առաջիկա գագաթաժողովին անհրաժեշտ է համարում
G20-ի երկրնրի կարծիքները հաջորդ գագաթաժողովին Վլադիմիր Պուտինի մասնակցելու առիթով, որը տեղի կունենա նոյեբերին Ավստրալիայում, տարբերվում են:
Այս մասին հայտնել է Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոլը:
Նրա խոսքով՝ նա լսել է G20-ի երկրենրի կարծիքներն ու պարզել, որ չնայած Ուկրաինայում ռուսական քաղաքականության միջազգային դատապարտմանը, շատերը Պուտինի ներկայությունը գագաթաժողովին անհրաժեշտ են համարում:
Բիշոլը նշել է, որ G20-ը շարունակում է մնալ այն գլխավոր տնտեսական համաժողովը, որը որոշում է համաշխարհային խնդիրները:
Այս մասին գրում է Lenta.ru-ն: