Սպիտակ տուն անհայտ տղամարդ է փորձել ներթափանցել
Անհայտ տղամարդը փորձել է Սպիտակ տուն ներթափանցել: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով հատուկ ծառայությունների աշխատակից Բրայան Լիրիին:
Լիրիի խոսքով՝ տղամարդը ցանկացել է Սպիտակ տուն մուտք գործել ավտոմեքենայով և անտեսել է հատուկ ծառայությունների աշխատակիցների խնդրանքը և կանգ չի առել:
Փոխանցվում է, որ սա վերջին օրերի ընթացքում Սպիտակ տուն ներթափանցելու արդեն երկրորդ փորձն է: