Դոնեցկում չեն դադարում կրակոցները. քաղաքային խորհուրդ
Իրավիճակը Դոնեցկում, Ուկրաինայի արևելքում, լարված է: Քաղաքում ամբողջ օրը չեն դադարում կրակոցները: Այս մասին հայտնում է քաղաքային խորհուրդը: Գրում է РИА НОВОСТИ-ն:
Մինսկում Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցով շփման խմբի հետ հանդիպումից հետո Կիևի իշխանություններն ու Դոնբասի աշխարհազորայինները հրադադարի շուրջ համաձայնության են եկել, որը ուժի մեջ էր մտել սեպտեմբերի 5-ին:
Ուժայիններն ու աշխարհազորայինները պարբերաբար հայտարարում են հրադադարի ռեժիմի խախտման մասին, սակայն թե երկու կողմերը, թե միջազգային դիտորդները հաստատում են, որ, ընդհանուր առմամբ, հրադադարի ռեժիմը պահպանվում է: