Պորոշենկոն և Բայդենը քննարկել են Ուկրաինային ֆինանսական լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին հարցերը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Վաշինգտոն այցի ընթացքում քննարկել են Ուկրաինային հնարավոր ֆինանսական լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին հարցերը: Գրում է РИА НОВОСТИ-ն:
Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի նախագահի կայքում:
«Քննարկվել են ԱՄՆ կողմից Ուկրաինային հնարավոր ֆինանսական աջակցություն տրամադրելու, ինչպես նաև էներգետիկայի և պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդման մասին հարցերը» , - ասվում է հաղորդագրության մեջ: