Օդեսայի ակտիվիստները կոչ են անում իրենց տարածաշրջանին հատուկ կարգավիճակ շնորհել
Օդեսայի ազատագրման Հանձնաժողովի անդամները կոչ են արել ուկրաինական իշխանություններին հատուկ կարգավիճակ շնորհել իրենց տարածաշրջանին: Հակառակ դեպքում՝ կազմակերպության առաջնորդ Իգոր Դմիտրիեվի խոսքով՝ «ինքնավարություն ձեռք կբերեն ինքնուրույն»: Գրում է РИА НОВОСТИ-ն:
Կազմակերպության անդամների կարծիքով՝ Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը, որն ընդունվել է սեպտեմբերի 16-ին Գերագույն Ռադայի կողմից, պետք է տարածվի ոչ միայն այդ տարածաշրջանի, այլև երկրի հարավարևելյան այլ շրջանների վրա: