Շոտլանդիայի հանրաքվեն կարող է որոշել ողջ Եվրոպայի ապագան. Օլանդ
Շոտլանդիայի անկախության մասին հանրաքվեն կարող է որոշիչ դեր խաղալ ողջ Եվրոպայի ապագայի համար: Այս մասին հայտարարել է Հինգերորդ հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում նախագահական ավանդական մամլո ասուլիսի ժամանակ:
«Շոտլանդիայում անցկացվող հանրաքվեն կարող է որոշել ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև ողջ Եվրոպայի ապագան» , - ասել է Օլանդը՝ նշելով, որ «Կես դար հիմնելով Եվրոպան՝ այսօր մենք հասել ենք դեկոնստրուկցիայի դարաշրջանի»: