Չեխիան $100 հազար դոլար և բժշկական սարքավորումներ կհատկացնի Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար
Չեխիան Էբոլա մահացու վիրուսի դեմ պայքարի համար $100 հազար դոլար և բժշկական սարքավորումներ կհատկացնի: Այս մասին հայտնել է հանրապետական ռադիոն: Գրում է РИА НОВОСТИ-ն:
«Հատկացված միջոցները, սարքավորումներն ու նյութերը կփոխանցվեն «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային հասարակական կազմակերպությանը: Միջոցները, որոնք կբաժանվեն վիրուսի տարածման վայրերում, օգնում են պայքարել մահացու հիվանդության դեմ» , - ասել է երկրի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Պավել Գրուբերի հետ հանդիպման ժամանակ: