Ֆրանսիան չի անցկացնի ցամաքային գործողություններ Իրաքում
Ֆրանսիան ցամաքային զորքեր չի ուղարկի Իրաք, սակայն պատրաստ է օդային հարվածներ հասցնել այդ երկրի տարածքով: Այս մասին հայտարարել է Հինգերորդ հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը: Գրում է РИА НОВОСТИ-ն:
«Ես որոշել եմ պատասխանել Իրաքի իշխանությունների խնդրանքին՝ առաջարկելով «օդային» աջակցություն: Մենք սահմաններից դուրս չենք գա, այնտեղ չեն լինի ցամաքային զորքեր և միջամտություն չի լինի, բացառությամբ՝ Իրաքի» , - ասել է Օլանդը մամլո ասուլիսի ժամանակ: