Իսրայելի հարավում հնչած օդային տագնապները կեղծ են եղել
Իսրայելի հարավում գտնվող մի քանի բնակավայրերում հնչած օդային տագնապները կեղծ ահազանգեր են հանդիսացել: Այդ մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Գազայի հատվածից հրթիռային հարվածներ չեն գրանցվել: Այդ մասին համապատասխան հայտարարություն տարածվել է «ЦАХАЛ»-ի՝ Իսրայելի Պաշտպանության բանակի մամլո ծառայության կողմից: