Կանադայի իշխանությունները չեղյալ են հայտարարել ռուսական 2 բանկերի նկատմամբ պատժամիջոցները
Ավելի վաղ Կանադայի իշխանությունների կողմից հրապարակված պատժամիջոցների ցանկում հայտնված «Экспобанк» և «Росэнергобанк» ռուսական բանկերը դուրս են մղվել այդ ցուցակից: Գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին համապատասխան որոշման փաստաթուղթը սեպտեմբերի 16-ին տեղադրված է եղել Կանադայի արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական կայքում:
Այդ փաստաթուղթը հստակեցնում է նաև սահմանափակող միջոցառումներն այն ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով: