Դոնբասում տիրող իրավիճակի հարցի շուրջ բանակցությունները Մինսկում կշարունակվեն վաղը
Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 19-ին Մինսկում կշարունակվեն Դոնբասում տիրող իրավիճակի կարգավորման շփման խմբի աշխատանքները: Այդ մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտնել է բանակցություններում Ուկրաինան ներկայացնող երկրի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման: Գրում է Russian.rt.com-ը:
«Ես վաղը կրկին Մինսկ եմ մեկնելու ԵԱՀԿ խմբի հետ: Կկայանան ոչ դյուրին բանակցություններ», - հայտարարել է Լեոնիդ Կուչման:
Նրա խոսքով՝ պաշտոնական Կիևը մտադիր չէ երբևէ, որևէ պայմանով ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ազգային Հանրապետությունների անկախությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Մինսկում կայացած հանդիպման ընթացքում Ուկրաինայի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ներկայացուցիչների միջև հրադադարի մասին արձանագրություն էր ստորագրվել: