Ռուսաստանը կարող է բանակցություններ սկսել ԱՀԿ-ի հետ
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության նախարարությունը խնդրել է նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցել Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում մաքսային պարտավորություների փոփոխության շուրջ բանակցություններ սկսելուն: Գրում է Russian.rt.com-ը;
Համապատասխան առաջարկով հանդես է եկել գերատեսչության ղեկավար Դենիս Մանտուրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն իրավունք ունի հաջորդ տարվա հունվարի 1-ից բանակցություններ նախաձեռնել Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջաններում իր մաքսային պարտավորությունների փոփոխման շուրջ: