Վլադիմիր Պուտինը կարգադրել է կառավարությանը և Կենտրոնական բանկին նվազեցնել վարկավորման տոկոսադրույքները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քաղաքային խորհրդում անցկացրած նիստի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ անհրաժեշտ է երկրում ապահովել վարկերի մատչելիությունը, ստեղծել նոր՝ համաշխարհային ստանդարտներին համապատասխանող և մրցունակ բիզնեսի ֆինանսավորման պայմաններ: Գրում է Russian.rt.com-ը:
«Կառավարությանը և Կենտրոնական բանկին կարգադրվել է նվազեցնել արտադրողական հիմնարկների վարկավորման տոկոսադրույքները, ընդ որում՝ նախագծային ֆինանսավորման մեխանիզմի օգնությամբ», - հայտարարել է Պուտինը:
Նա կարգադրել է Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին իրեն տեղեկացնել կատարված աշխատանքի մասին: