Exit poll-ի տվյալներով՝ Շոտլանդիան կմնա Մեծ Բրիտանիայի կազմում
Exit poll-ի առաջին տվյալների համաձայն՝ շոտլանդացիները ցանկանում են մնալ Միացյալ Թագավորության կազմում: Այդ մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Այսօր շոտլանդացիները մասնակցում են Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու համար անցկացվող քվեարկությանը:
Պաշտոնական տվյալներով՝ հանրաքվեին մասնկացելու համար գրանցվել է 4,3 միլիոն մարդ, իսկ Շոտլանդիայի ողջ բնակչության թիվը կազմում է 5,3 միլիոն: Հանրաքվեի մասնակիցների թիվը ռեկորդային է համարվում: