ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերով լիազոր Կոնստանտին Դոլգովը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ ուկրաինական հակամարտությունը չթաքցրեց, այլ ընդհակառակը՝ սրացրեց այդ երկրում մարդու իրավունքների ոլորտում առկա լուրջ խնդիրները: Գրում է Russian.rt.com-ը:
Կոնստանտին Դոլգովի խոսքով՝ Ուկրաինայի բոլոր բնակիչների և մասնավորապես հարավ-արևելքի քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների ադեկվատ պաշտպանությունը պետք է հանդիսանա ուկրաինական հակամարտության կողմերի պայմանավորվածության գլխավոր ձեռքբերումը: