ԵՄ-ն չի կարող Ռուսաստանին զրկել 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու իրավունքից
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ արտաքին աղաքականության ծառայությունից հայտնել են, որ Եվրոպական Միությունը չի կարող Ռուսաստանիին զրկել 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացնելու իրավունքից: Գրում է Russian.rt.com-ը:
2010թ. ՖԻՖԱ-ի կոմիտեն Ռուսաստանին 2018թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու իրավունք ընձեռեց:
«Այդ որոշումը չի կայացվել ԵՄ-ի կողմից, այդ պատճառով այն հստակ կերպով չի կարող խախտվել ԵՄ-ի կողմից», - հայտարարել են ԵՄ մամլո ծառայությունից:
Առաջնությունը պիտի անցկացվի 2018թ. հունիսի 8-ից Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադահլիճներում: