Շոտլանդական ինտրիգ
Արդեն այսօր Շոտլանդիայում կկայանա երկար սպասված հանրաքվեն ու հայտնի կդառնա՝ արդյո՞ք կանկախանա Շոտլանդիան, թե՞ կպահպանվի Մեծ Բրիտանիայի թագավորությունը:
Ժամեր առաջ տեղի են ունեցել անկախության կողմնակիցների ու հակառակորդների վերջին հանրահավաքները:
Թագավորության պահպանման օգտին է խոսել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը՝ զգուշացնելով, որ անկախ Շոտլանդիայի տնտեսությունն անկայուն է լինելու:
Անկախության կոմնակիցները հավաքվել են Գլազգոյի կենտրոնում: Առաջին նախարար, անկախության ջատագով Ալեքս Սալմոնդն ասել է, թե անկախ Շոտլանդիան մտադիր է օգտագործել բրիտանական ֆունտը: Այս պահին սոցիոլոգիական հարցումները ցույց ե տալիս, որ մեծամասնություն են կազմում անկախության հակառակորդները՝ 52-48 տոկոսային հարաբերակցությամբ:
Սուրեն Սուրենյանց. ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/photo.php?fbid=718344654881748&set=a.124703257579227.13583.100001186610933&type=1