Ուկրաինային անհրաժեշտ է ֆինանսական օգնություն, այլ ոչ թե ռազմական տեխնիկա.FT
Ուկրաինային անհրաժեշտ է ֆինանսական օգնություն, այլ ոչ թե ռազմական տեխնիկա: Այս մասին գրում է The Financial Times-ը: Աղբյուրը նշում է, որ Կիևին անհրաժեշտ չէ լրացուցիչ ռազմական օգնություն, որպեսզի պայքարի մի պատերազմում, որում հայտնի չէ հաղթանակ կտանի, թե ոչ:
Նշվում է, որ Ուկրաինային անհրաժեշտ է տնտեսական օգնություն: Որպեսզի Կիևը ստեղծի ժամանակակից բանակ, նրան անհրաժեշտ է գումար: Եթե միջազգային հանրությունը Ուկրաինային օգնի զենքով, ապա դրանով կերկարացնի պատերազմը:
Ավելի վաղ հայտնել ենք,որ Կանադայի վարչապետ Ստիվեն Հարպերը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ պայմանագիր է կնքել, որպեսզի Ուկրաինային տրամադրի 200 մլն դոլար: