Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Քեթրին Էշթոնի հետ
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպել է է ԵՄ արտաքին կապերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: Այս մասին հայտնում է İRNA գործակալությունը:
Փոխանցվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Նյու-Յորքում:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ հետագա զարգացման հարցերը: