Իրաքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն անցել են հարձակման. ոչնչացվել է ԻՊ-ի 30 զինյալ
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն Իրաքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» խմբավորման 30 զինյալի: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ օդային հարվածի հետևանքով ծայրահեղականներին ոչնչացրել են Տիկրիտ քաղաքի մոտակայքում: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հարվածել են 170 անգամ:
Նշվում է, որ ուժայիններին նաև հաջողվել է ոչնչացնել ԻՊ-ի մի քանի խմբապետի: