Կանադայի վարչապետը Պորոշենկոյի հետ պայամանագիր է ստորագրել
Կանադայի վարչապետ Ստիվեն Հարպերը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ պայամագիր է ստորագրել, ըստ որի` Ուկրաինային կտրամադրի 200 մլն դոլար: Հաղորդում է «Газета.Ru»-ն:
«Գումարը կտրամադրվի Ուկրաինային օգնելու համար: Բացի այդ, Կանադան Կևին կաջակցի նաև հումանիտար օգնությամբ` տրամադրելով 3 մլն դոլար», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, Պորոշենկոն հայտնել է, որ ազատ առևտրի գոտի կստեղծվի Կանադայի և Ուկրաինայի միջև: