ԱՄՆ-ն կխրախուսի միջազգային հանրությանը պայքարելու Էբոլայի դեմ.Լիբերիայի նախագահ
Լիբերիայի նախագահ Էլլեն Ջոնսոն-Սերլիֆը կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել պայքարելու Էբոլայի դեմ:Այս մասին հաղորդում է Ассошиэйтед Пресс-ը:
«Մեր ամերիկյան գործընկերները հասկանում են, որ Լիբրերիան չի կարող միայնակ պայքարել Էբոլայի դեմ: Ես հուսով եմ, որ ԱՄՆ-ի որոշումը կխրախուսի միջազգային հանրությանը»,- ասել է Սերլիֆը:
Նրա խոսքով` բոլոր երկրները պետք է մասնակցեն Էբոլայի դեմ պայքարին: Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ համաճարակի դեմ պայքարը վերահսկողությունից դուրս է եկել: