Տորոնտոյի քաղաքապետը քիմիոթերապիայի կուրս կանցնի
Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը քիմիոթերապիայի կուրս կանցնի, քանի որ չարորակ ուռուցք ունի:Հաղորդում է Reuters-ը:
Բժշկի խոսքով` Տորոնտոյի քաղաքապետը տառապում է քաղցկեղ հիվանդության մի տեսակով, որը շատ հազվադեպ է հանդիպում և բավականին ագրեսիվ դրսևորումներ ունի:
Ավելի վաղ, Ֆորդը մասնակցել է Տորոնտոյի քաղաքապետի ընտրություններին: