Մեծ Բրիտանիայում առաջին անգամ մարդու վրա է փորձարկվել Էբոլա տենդի դեմ նախատեսված պատվաստանյութը
Մեծ Բրիտանիայում առաջին անգամ մարդու վրա է փորձարկվել Էբոլա տենդի դեմ նախատեսված պատվաստանյութը: Օքսֆորդի 48-ամյա բնակչուհի Ռութ Աթքինսը դարձել է բրիտանացի առաջին կամավորն, ով համաձայնվել է ընդունել փորձարարական միջոցը:
«Համաձայնվեցի, որովհետև իրավիճակն Արևմտյան Աֆրիկայում իրոք սարսափելի է, և ես ցանկացա իմ փոքրիկ ներդրումն ունենալ իրավիճակի կարգավորման գործում:
Փորձարկման հաջող արդյունքների պարագայում այն կուղարկվի Արևմտյան Աֆրիկա: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով` Էբոլա վիրուսի պատճառով առաջացող հեմոռագիկ տենդը հնարավոր կլինի կլինիկական հսկողության տակ վերցնել միայն 6-9 ամիս հետո: