Լիբիայի ԱԳՆ ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Լիբիայի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Աբդել Ազիզը Մադրիդում կայացած կոնֆերանսի ընթացքում ելույթ ունենալիս հանդես է եկել հայտարարությամբ և միջազգային հանրությանը կոչ արել համագործակցել ահաբեկչության դեմ մղվող պայքարում հյուսիսաֆրիկյան այդ երկրում, հակառակ դեպքում հետևանքները կարող են «կործանարար լինել ողջ աշխարհի համար»: Գրում է Ria.ru-ն:
Միջազգային կոնֆերանսին մասնակցում են 21 պետությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Արաբական Պետությունների Լիգայի, ՄԱԿ-ի, Աֆրիկյան Միության և Միջերկրական Միության կազմակերպությունների ներկայացուցիչներ: