Գերմանիան 20 ոստիկան կուղարկի Ուկրաինա
Գերմանիայի իշխանությունները 20 ոստիկան կուղարկեն Ուկրաինայի տարածք Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության շրջանակներում: Այդ մասին հայտնել է РИА «Новости» գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի ներկայացուցիչ Քրիստինա Վիրտցին: Գրում է Gazeta.ru-ն:
«Կառավարությունն այսօր որոշում է կայացրել աջակցել Ուկրաինայում Եվրոպական Միության ոստիկաններով քաղաքացիական առաքելությանը: Ենթադրաբար մեր խմբի անդամների թիվը 20 կկազմի», - ընդգծել է Վիրտցը:
Վիրտցը նշել է, որ ոստիկանների մի մասն արդեն ժամանել է դեպքի վայր, իսկ մյուսները Ուկրաինա կայցելեն մինչև սեպտեմբերի ավարտը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպական Միության անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները որոշում են կայացրել Ուկրաինա ոստիկանական առաքելություն ուղարկելու վերաբերյալ: