«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները ֆիլմ են նկարահանել ԱՄՆ դեմ պատերազմի նախապատրաստության մասին
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները տեսաֆիլմ են տարածել ԱՄՆ դեմ պատերազմելու նախապատրաստության մասին: Այն կոչվում է «Կրակի պատերազմ» և տեղական մեկնաբանների կողմից գնահատվում է, որպես բաց նախազգուշացում ԱՄՆ-ին: Գրում է Russian.rt.com-ը:
«Պատերազմը դեռևս նոր է սկսվում և մոջահեդները սպասում են ամերիկացի զինվորներին», - ասվել է 52 րոպե տևողությամբ տեսաֆիլմի ընթացքում ուղեկցող տեքստում: