Ֆրանսիայի կառավարությունը հանդես է գալիս հակառուսական պատժամիջոցներից հրաժարվելու նախաձեռնությամբ
Ֆրանսիան ցանկանում է վերջ տալ Ռուսաստանի հետ ճգնաժամային հարաբերություններին: Այսօր համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի կառավարության՝ ՌԴ հետ հարաբերությունների զարգացման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժան-Պիեր Շևենմանը Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ ունեցած հանդիպման ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:
«Ինչպե՞ս մենք իրադարձությունների նման ընթացքի հասանք: Անհրաժեշտ է դուրս գալ ստեղծված իրավիճակից, ահա թե որն է Ֆրանսիայի կամքը», - հայտարարել է Շևենմանը:
Նա ընդունել է այն փաստը, որ այժմ Ֆրանսիան և Ռուսաստանը ոչ դյուրին հարաբերությունների մեջ են առաջացած ճգնաժամի պատճառով, սակայն նրա կարծիքով՝ կարելի էր դրանից խուսափել: Նրա խոսքով՝ Ֆրանսիան հանդես է գալիս հակառուսական պատժամիջոցներից հրաժարվելու նախաձեռնությամբ: