Կիևը գրեթե 5 մլրդ դոլար է ծախսել իրականացրած ռազմական գործողությունների համար
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի իշխանությունները գրեթե 5 մլրդ. դոլար են ծախսել երկրի հարավ-արևելքում իրականացրած ռազմական գործողությունների վրա: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Դոնեցկի և Լուգանսկի մարզերում իրավիճակի խաղաղ կարգավորման հարցերով նախագահի լիազոր Իրինա Գերաշչենկոն: Գրում է Russian.rt.com-ը:
Բոլոր ուժային կառույցների և ռազմական գործողություններում ներառված պետական իշխանությունների պահանջների համար պետական բյուջեից 3 միլիարդ դոլար, պահուստային ֆոնդից 1,5 մլրդ., իսկ հատուկ ֆոնդից 384 մլն. դոլար է հատկացվել: 155 մլն. դոլար հատկացվել է նաև բարերարների կողմից: