Կիևը պատրաստվում է գազի վերաբերյալ եռակողմ հանդիպում անցկացնել
Եվրահանձնաժողվը հանդես է եկել սեպտեմբերի 27-ին ուկրաինական, եվրոպական և ռուսական կողմերի մասնակցությամբ էներգետիկ խորհրդակցություններ անցկացնելու նախաձեռնությամբ: Այդ մասին հայտնել է «Интерфакс» գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանին: Գրում է Gazeta.ru-ն:
Հայտարարության մեջ ասվել է, որ ռուսական կողմի հետ հանդիպման անցկացման ամսաթիվը դեռևս հստակեցված չէ:
«Եվրահանձնաժողովը առաջարկել է հանդիպումն անցկացնել 27-ին, սակայն որքանով ես տեղյակ եմ, ռուսական կողմը դեռևս չի համաձայնացրել այն», - հայտարարել է Պրոդանը: