ԵՄ-ը համաներման և Դոնբասի կարգավիճակի մասին օրենքները կարևոր քայլ է համարում
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից ընդունված Դոնբասի կարգավիճակի և համաներման մասին օրենքները կարևոր քայլ են հանդիսանում Ուկրաինայի ճգնաժամի համար հստակ լուծում որոնելու հարցում:Գրում է Ria.ru-ն:
«Մեր կարծիքով Ուկրաինան հետևում է Մինսկի պայմանավորվածություններին: Դուք տեղյակ եք այդ համաձայնագրի մասին: Իսկ համաներման և տարածաշրջանի հատուկ կարգավիճակի մասին երկու օրենքները կարևոր քայլեր են խնդրին հստակ լուծում տալու ուղղությամբ», - հայտարարել է Էշթոնի ներկայացուցիչը: