Արևմուտքի պատժամիջոցների խնդիրը կքննարկվի ՌԴ Քաղաքային խորհրդի նիստում
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Քաղաքային խորհուրդը Վլադիմիր Պուտինի նախագահությամբ հինգշաբթի՝ սեպտեմբերի 18-ին, կքննարկի Արևմուտքի պատժամիջոցների հարցը: Գրում է Ria.ru-ն:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը կհանգեցնի միայն Ուկրաինայում իրավիճակի առավել սրմանը:
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն մի շարք ոլորտներին վերաբերող հարցեր, որոնք ուղղակի կերպով ազդում են ռուսական բիզնեսի և ներքին շուկաներում նրա իրավիճակների վրա՝ այդ թվում հաշվի առնելով գործող հակառուսական պատժամիջոցները», ասվել է Կրեմլի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ: