Ուկրաինայի իրադարձությունները չպետք է հանգեցնեն նոր սառը պատերազմի. Ալեքսեյ Մեշկով
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները բացասական ազդեցություն ունեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության համար և Ռուսաստանի և ԵՄ հետ հարաբերությունների վրա, սակայն ոչ ի շահ կողմերի, ինչը կարող է հանգեցնել նոր սառը պատերազմի: Գրում է Ria.ru-ն:
«Պարզ է, որ նախկին երկակի ստանդարտներով և Ռուսաստանի նկատմամբ ոչ ազնիվ փոխգորունեությանը վերադառնալ չի ստացվի: Միևնույն ժամանակ մենք վստահ ենք, որ սառը պատերազմին վերադարձը չի համապատասխանում կողմերից ոչ մեկի շահերին», - հայտարարել է Մեշկովը: