Էբոլա տենդի բռնկման դեմ պայքարի համար 1 մլրդ դոլար կպահանջվի. ՄԱԿ
Էբոլա տենդի բռնկման դեմ պայքարի համար 1 մլրդ դոլար կպահանջվի: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Էբոլա վիրուսի դեմ պայքարի գլխավոր համակարգող Դևիդ Նաբարոն:
«Գումարը, որը մենք խնդրել էինք մեկ ամիս առաջ, մոտ 100 մլն դոլար էր, իսկ այսօր դա 1 մլրդ դոլար է:Մեր հայտը 1 ամսում 10 անգամ մեծացել է, և դրա պատճառն այն է, որ վիրուսն այդ 1 ամսում կրկնապատկվել է»,- ասել է Նաբարոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ելույթ ունենալով Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և վերահսկման Ատլանտայի կենտրոնում հայտարարել է, որ Էբոլա տենդը իրենից ներկայացնում է համաշխարհային սպառնալիք: