Սիրիայի և Իրաքի ահաբեկչությունների գերակշռող մասն իրականացվել է Գերմանիայի իսլամիստների կողմից
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Իրաքում և Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչությունների գերակշռող մասն իրականացվել է Գերմանիայի իսլամիստների կողմից: Այդ մասին հայտնել է Sueddeutsche Zeitung պարբերականը: Գրում է Ria.ru-ն:
Ահաբեկչությունների հստակ թիվը չի հաղորդվել, սակայն պարբերականը նշում է, որ դրանց թիվը գերազանցում է հինգը, իսկ ևս չորսը հետաքննության փուլում են:
"Алманис" խմբավորումը հիմնադրվել է Գերմանիայում և աջակցում է «Իսլամական պետություն» խմբավորմանը: Մի շարք ահաբեկչություններ իրականացվել են հենց «Իսլամական պետություն» խմբավորման հրահանգով: